HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Լավրովին կհանդիպեն

Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակներում, որը նախատեսված է ապրիլի 2-ին Մոսկվայում։

Զախարովան չի նշել, թե ինչ հարցեր կքննարկեն արտաքին գործերի նախարարները հանդիպումների ընթացքում։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter