HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։

Քննարկվել են նաեւ համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter