Ոստիկանություն. «Ապրիլի 10-ին Աշտարակում ՀԱԿ-ի կազմակերպած հավաքը անօրինական է»
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է, և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:
Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ, և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:
Միաժամանակ հայտարարում ենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ ևս հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել