HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ServiceTitan-ը 500 մլն դոլար նոր ներդրում է ստացել. ընկերությունն այս պահին գնահատվում է 8.3 մլրդ դոլար

Հայ հիմնադիրներ ունեցող առաջին Unicorn (հայերեն՝ միաեղջյուր) ստարտափը՝  ServiceTitan-ը, ստացել է նոր՝ 500 մլն դոլար ներդրում։ Ներդրումային այս փուլը գլխավորում են աշխարհահռչակ Tiger Global Management-ն ու Sequoia Capital Global Equities-ը՝ H.I.G. Growth Partners-ի մասնակցությամբ։ 

ServiceTitan ընկերությունն ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ (ջրամատակարարում կամ ջրահեռացում, էլեկտրականության սպասարկում և վերանորոգում, ավտոտնակների դռների և բարձր լարման օդորակիչների սպասարկում) իրականացնող ամերիկյան ընկերություններին։ Չնայած COVID-19-ի մարտահրավերներին, ընկերությունն այսօր ունի ավելի քան 7.500 հաճախորդ կազմակերպություն, որոնց տարեկան եկամուտները միասին կազմում են մոտ 20 մլրդ դոլար։ 

ServiceTitan-ը հիմնադրվել է 2013 թվականին Գլենդելում։ Հայաստանյան գրասենյակը բացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ընկերությունը Հայաստանում ուներ ընդամենը 5 աշխատակից և գնահատվում էր 1.65 մլրդ դոլար։ 

2.5 տարի անց այն Հայաստանում ունի ավելի քան 150 աշխատակից, իսկ ընկերության ամբողջ արժեքն աճել է ավելի քան 5 անգամ՝ գնահատվելով 8.3 մլրդ դոլար։ 

Հայաստանյան գրասենյակի բոլոր աշխատակիցներն ունեն մասնաբաժին ձեռք բերելու հնարավորություն (stock options)։ Հայաստանում մարդիկ արդեն սկսում են գնահատել ու արժևորել stock option-ների հնարավորությունը, քանի որ ընկերության հաջողության դեպքում (երբ ընկերությունը դառնա հանրային (IPO)) աշխատակիցները կկարողանան stock option-ները վերածել մեծ գումարի։ 

ServiceTitan-ի հաջողությունը կարևոր է Հայաստանի համար. ներդրողները տեսնում են, որ ընկերությունը գրասենյակ ունի Հայաստանում, դրական վերաբերմունք են ձևավորում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի նկատմամբ։ Դա կարող է նպաստել, որ ներդրողներն իրենց պորտֆոլիո ընկերություններին խրախուսեն Հայաստանում ևս գրասենյակ ունենալ։

Առաջին լուսանկարում՝ ServiceTitan-ի հիմնադիրներ Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter