Որոնողական աշխատանքներն այսօր կկատարվեն Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ:
Որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել