HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ ԱԱԾ աշխատակիցները պարզել են, որ Մ. Ե-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկա Ն. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նշված քրեական գործով Ն.Հ.-ի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահելու հարցում պաշտոնատար անձանց միջնորդելու, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու, հարցաքննությունն ուղղորդելու համար Ա.Ղ-ի խորհուրդներով և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում, 2021 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում, Ն. Հ-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ա.Ղ-ի օժանդակությամբ՝ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու և Ն.Հ-ի հետ սակարկությունների արդյունքում, վերջինիցս պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ն.Հ-ն ընդունել է Մ.Ե-ի՝ կաշառք գումար տալու առաջարկը, պայմանավորվել գումարը տալ մաս-մաս, խոստացել է մի քանի ժամվա ընթացքում տալ կաշառքի գումարի մի մասը՝ 2.000 ԱՄՆ դոլարը, որից հետո խոստացված կաշառքի գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից:

Ճանապարհին Ն.Հ-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որից հետո արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2.000 ԱՄՆ դոլարը նույն սրճարանում Ա.Ղ-ի ցուցումով փոխանցել է Մ.Ե-ի մատնանշած անձին՝ այդ կերպ փաստացի վերջիններիս օժանդակությամբ Մ.Ե-ն քողարկել է իր կողմից կաշառքի գումարը ստանալու փաստը:

Այնուհետև, Մ.Ե-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Ն.Հ-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա.Ղ-ի միջոցով 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում:

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նույն սրճարանի մոտակայքում արդեն «Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում Մ.Ե-ի կողմից Ն.Հ-ից պահանջված 2.000 ԱՄՆ դոլար կաշառք գումարն անձամբ Ա.Ղ-ի կողմից ստանալուց և այն մեկ այլ օժանդակող Է. Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ.Ե-ն, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ե-ն, Ա.Ղ-ն և Է.Ե-ն ձերբակալվել են: Մ.Ե-ի և Ա.Ղ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած մասը հայտնաբերվել է Է.Ե-ի վարած ավտոմեքենայի սրահում կատարված խուզարկության արդյունքում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողին և նրան օժանդակողներին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ.Ե-ի և Է.Ե-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա.Ղ-ի և Ն.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (1)

Ն.Մ.
Ներքո նամակը պատճենն է այլ գողի ուղարկված նամակի. «Գագիկ Վարդանյան և Էսթեր Օհանյան ( Նորքի 3րդ զանգված, հինով 4րդ շենքի , վերջին 5րդ մուտքի,առաջին հարգի մեջտեղի դռան բնակիչներ, կոպեկի մեռածներ, ԳՈՂԵՐ)! Քրեական հանցանքների համար պատասխան տալու հարցով ձեր ամուսնալուծման փաստը չի օգնի, ոչ էլ կարող եք պաշտպանվել «տարիների հնության» վարկածով: Բոլոր քրեական հանցանքները «անցյալում» են կատարվում, ոչ թե «ապագայում» և «անցած տարիների» թիվը նշանակություն չունի: Պարզվում է, որ բացի մորս ծերունական թոշակը նրա փոխարեն ստանալուց, ամբողջը ծախսելուց և նրան ոչ մի բան չտալուց (սոված թողելուց), դուք նաև մորո մահից հետո, գիշերով, գաղտնագողի, մեր տնից հանել եք խոշոր ապրանքներ, որը տեսնողներ են եղել: Գող «մորաքույրս» մորիցս ոսկեղեն և ձեռքի հավաքած փողը տարավ, նրա սոցաբի թաղման փողը ստացավ և անգամ հոգեհանգիստ չտվեց, իսկ դուք մեր տան բանալին ունենալով (Սեպտեմբեր 2012 -ից մինչև Մայիս 2013) մեր տնից ապրանքներն եք դատարկել գիշերով, մտածելով եթե նկատող լինի ԿՍՏԵՔ թե իբր «ես եմ ձեզ թույլ տվել, հեռախոսով, որ այդ ապրանքները վերցնեք»: Դուք միշտ ԳՈՂԻ համբավ ունեիք, սկսած 1970 թվերից: Էսթերը անկիրթ փողոցային էր, չափացանզ աղքատ ընտանիքից, իսկ դու ԳԱԳԻԿ-ՀՐԵՇ, անգամ հանրային դպրոց չավարտեցիր քանի որ 8րդ դասարանից դուրս վռնդվեցիր վայրենի վարքիդ համար: Մորդ (Թամարայի) մահից հետո, դու քո մայրական տատու կյանքը խլեցիր կտակի շուրջ կռիվների մեջ: Քանի որ ոչ կրթություն ունես, ոչ էլ մասնագիտություն, և նարկոտիկներիդ համար ձեռքի փող է պետք, դու տատուդ թողած գումարով մեկ սենյականոց բնակարան գնեցիր (2000 թվերին $8000-ով) և դա վարձով տալով ես յոլա գնում: Հիմա էլ ավագ աղջկադ (Թամարա Վարդանյան), որը 12րդ դասարան էլ չավարտեց, հաշվապահական գործի ես դրել 2րդ մասիվում որ նրա վաստակած կոպեկներով մի կերպ ալկոհոլդ ու նարկոտիկներդ առնես: Ամեն անգամ ոստիկանությունը դուռդ է ծեծում, ամեն տեսակ ՍՏԵՐ ես մոգոնում ԻՄ ԱՆՈՒՆԻՑ, ու կաշիդ այդպես ազատում: ՍՏՈՐ ՍՐԻԿԱ ! ԱՆԳՈՒԹ, ԱՆԱՌԱԿ, ԱՆՀՈԳԻ ՎԱՅՐԵՆԻ! ԱՆՄԻՋԱՊԵՍ հանձնիր Նոր Նորքի ոստիկանություն մեր տնից ԳՈՂԱՑԱԾԴ հետևյալ իրերը. Գերմանական PETROFF դաշնամուրը, որը ԱՆԳԻն է քանի որ հորիցս հուշ է SINGER antique ոտքի կարի մեքենան Երեք Russian antique (18th century) մաքուր արծաթի ռամկայով ոսկեջրած իկոննաներ Հորս PhD դիսերտացիայի օրիգինալը Տարբեր թանկարժեք շուշեղեն, Չեխական խրուստալներ, Բոհեմիա, պատի նկարներ: 2013 մայիսին, քեզ հետ ընկերացած ոստիկանությունը ցերեմոնիալ ձևով քո և երկու հարևանների հետ տունս mock «գույքահաշիվ արեց» ԱՌԱՆՑ ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ, ԱՌԱՆՑ որևէ zoom-ի կամ facetime-ի որ ես այն ժամանակ ասեի թե ԻՆՉ է ՊԱԿԱՍՈՒՄ, հետո էլ տանս բանալիները ձեռքիցդ վերցրեց ու ինձ ԱՄՆ ուղարկեց նամակով, որ գողությունդ այդպես ՊԱՐՏԿԻ: Եթե վեր թվարկած իրերն արդեն վաճառել ես նարկոտիկներիդ համար, դու ինձ այդ ամենի կրկնակի արժեքը պետք է տաս: Եթե անգամ ինֆարկտից էլ ՍԱՏԿԵՍ, աղջիկներիցդ կպահանջեմ:»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter