HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան: Նաև՝ արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգները չեն համապատասխանել Կառավարության կողմից հաստատված պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ։

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter