HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 2 բնակիչ փորձել է երկաթուղու մալուխը գողանալ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է Երևանի երկու 18-ամյա բնակչի կողմից Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը: 

Մարտի 23-ին Երևանի կայարանի հերթապահն Անվտանգության ծառայություն  հաղորդել է, որ Երևան-Նորագավիթ հատվածում անջատվել է կապը: Միևնույն ժամանակ, դեպքի վայրում հերթապահություն իրականացնող անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և բռնել են երկու կասկածելի դեռահասների, նրանք փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին:

Հետագայում պարզվել է նրանց ինքնությունը, և այն, որ նրանցից մեկը նախկինում արդեն դատապարտվել է նմանատիպ հանցագործության համար:

Ձերբակալվածները խոստովանել են, որ կատարել են այդ, ինչպես նաև մարտի 19-ին Երևան-Նորագավիթ հատվածում 30 մետր մալուխի գողությունը:

Ընկերությունը տեղեկացնում է, որ տարեսկզբից Հարավկովկասյան երկաթուղում աճել է երկաթուղային համակարգի վրա արտաքին ազդեցությունների թիվը. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 35 նման դեպք, ինչը 3 անգամ գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հիմնականում դրանք էլեկտրական և կապի մալուխների գողություններ և գողության փորձեր են, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

Բոլոր հայտնաբերված դեպքերում ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հանրապետության իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկաթուղու գույքի գողությունները իրականում մեծ վտանգ են ներկայացնում գնացքների երթևեկության անվտանգության համար: Ընդամենը մի քանի մետր մալուխի գողությունը հանգեցնում է վազուրդիներում և գծանցներում կապի կորստին, ինչն անհնար է դարձնում գնացքների շարժի վերահսկումը, իսկ դա, իր հերթին, կարող է վտանգավոր միջադեպերի և վթարների պատճառ դառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter