ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:
ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունն աջակցել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին և անձնապես շնորհակալություն հայտնել Արարատ Միրզոյանին երեք տարիների ընթացքում համագործակցության համար:
Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի վերաբերյալ խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայկական կողմի համար հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի առաջնահերթությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել