HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Գորիսի փոխհամայնքապետ

Երեկ՝ մարտի  28-ի գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Այս մասին հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը՝ ֆեյսբուք իր էջում կատարված գրառմամբ։

Ըստ Յոլյանին՝ վարորդը պատմել է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։

«Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքն, ի վերջո, ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»,- նշել է Իրինա Յոլյանը։

Մեկնաբանություններ (1)

Jim Devian
Where were the Russian “peace keeper”? I bet they took bribe to look the other way. ...... Send Pashinyan to the border so he can see with his own eyes.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter