HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կստեղծվի երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիների տվյալների բազա

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների ու Ներքին գործերի նախարարությունները հայտարարել են Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների գրանցման միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման մասին։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը։

ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հարթակը հնարավորություն կտա արտասահմանցիներին էլեկտրոնային տարբերակով ստանալ պետական ծառայություններ և օգտվել տեղեկատվական ծառայություններից, մասնավորապես՝ երկրից ժամանակին հեռանալու անհրաժեշտության մասին տեղեկագրից։

Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլը կպարունակի տեղեկատվություն նրա իրավական կարգավիճակի, կենսաչափական տվյալների, կեցության վայրի և աշխատանքի վերաբերյալ։ Բացի այդ, թվային պրոֆիլի միջոցով օտարերկրացիները կկարողանան կնքել աշխատանքային հարաբերություններ գործատուների հետ, հաստատել իրենց կրթությունը, մուծել պարտադիր հարկային վճարները և օգտվել մի շարք այլ հնարավորություններից։

2020 թվականի հոկտեմբերին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Մոսկվայում, կորոնավիրուսի համավարակի և դրանով պայմանավորված սահմանափակումների պատճառով, աշխատանքային միգրանտների թիվը կրճատվել է մոտ 40 %-ով։

Լուսանկարը՝ Ведомости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter