HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստն է կայացել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ, նիստին, աշխատանքային խմբի անդամներից բացի, հրավիրված էին նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել ծրագրերի իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման շուրջ:

Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված էր տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ հարցը, որի հիմնական զեկուցող էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Զեկույցից հետո ներկաները մտքեր են փոխանակել բնակարանային ապահովման ուղղությամբ առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է արցախցիների մասնակցությունը նիստի աշխատանքներին և նշել, որ առաջիկա նիստին ընդառաջ կմշակվի բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը կշրջանառվի ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ նիստին հրավիրված արցախցիների շրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter