HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աթենքում բեմադրվել է «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը

Հայ-հունական «Ծիածան» թատերախումբը ապրիլի 7-ին և 8-ին հունարենով բեմադրեց ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության թատերական ներկայացումը:

Դերասան Հայկ Գսարճյանի բեմադրության և Էլենի Քասեսյանի թարգմանության ու կազմակերպչական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացման վերջում հանդիսատեսը հոտնկայս ու երկարատև ծափողջություններով ընդունեց շուրջ մեկ ու կես ժամ տևող ներկայացման մասնակից 16 դերասաններին:

Աթենքի «Հայաստան» լրատու ցանցը տեղեկացնում է, որ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը բեմադրվել է Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter