Ֆրանսահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ տասներկու վիրահատություն է կատարել
Ֆրանսահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել:
44-օրյա պատերազմի ընթացքում զինվորների մի հսկա հատված տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ է ստացել, ինչը լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է առաջացրել: Վիրահատությունների ընթացքում մասնագետները փոխպատվաստման միջոցով վերականգնում են թմբկաթաղանթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել