Նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի և Սերգեյ Բագրատյանի հետ:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
ԱԺ պատգամավորները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրավիճակի հանգուցալուծման շուրջ իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել