HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ընտրությունների 9 թեկնածուի գրանցումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լևոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք) գրանցումները՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի և Երվանդ Զուրաբյանի գրանցումները՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է «Կենտրոն» վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաև թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մալիկ Թելունցի դիմումները:

Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ մերժել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Կաղնի» սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter