Զորամասերում անցկացվել են զինվորական երդման արարողություններ
ՊՆ-ն տեղեկացնում է, որ մարտի 29-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:
Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել