Amnesty International-ը գլխավորել է Անիես Կալամարը
Անիես Կալամարը զբաղեցրել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Կալամարը նշանակվել է 4 տարի ժամկետով։ Ըստ տարածված հաղորդագրության՝ նրա թեկնածությունն ընտրվել է ողջ աշխարհում ակտիվ որոնումներից հետո։
Անիես Կալամարը ծնունդով Ֆրանսիայից է, եղել է Ալեքսեյ Նավալնու թունավորման գործով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից մեկը։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը այս տարվա հունվարին Նավալնուն ճանաչել էր «խղճի բանտարկյալ», երբ վերջինս ձերբակալվել էր Ռուսաստանում՝ Գերմանիայից վերադարձից անմիջապես հետո։ Փետրվարին կազմակերպությունը հայտարարել էր, որ հետ է կանչում այդ կարգավիճակը՝ նշելով, որ 2000-ականների կեսերին միգրանտների վերաբերյալ Նավալնու որոշ հայտարարություններ «հասնում են թշնամական լեզվի մակարդակին»։ Իրավապաշտպան կազմակերպության որոշումը քննադատել էին ինչպես Նավալնիի աջակիցները, այնպես էլ կազմակերպության ներսում։
Amnesty International-ը հիմնադրվել է 1961 թվականին Լոնդոնում։ Իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ։
Լուսանկարը՝ verietyinfo.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել