HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեստորանների հայկական միությունը մտահոգված է ՊԵԿ-ի ստուգումներով

Ռեստորանների հայկական միությունը հանրային սննդի օբյեկտներում պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետրյալը․

«Ռեստորանների հայկական միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապահ և բարեխիղճ հարկատուներ՝ Ռեստորանների հայկական միության անդամ կազմակերպությունները մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում, և իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսության զարգացման և Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։

Ռեստորանների հայկական միությունը խրախուսել և ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները և կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter