Մարտի 30-ին զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել
Մարտի 30-ին պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարար ջոկատները մարտի 31-ին որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել