HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հյուրընկալվել է Ռուսաստանի դատական դեպարտամենտում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում: Այս մասին հայտնում է ԲԴԽ լրատվական ծառայությունը։

Հայկական պատվիրակությանն ընդունել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գուսևը: Գերագույն դատարանի դատական դեպարտամենտի ղեկավար կազմը հայկական պատվիրակությանը ներկայացրել է իրենց կառույցի առանձնահատկությունները, կառուցվածքը, սպասարկման ճյուղերը, մասնավորապես՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման գործիքակազմը, դատավորների ծանրաբեռնվածության խնդիրների լուծման իրենց ուղիները, դատարանների նյութատեխնիկական ապահովման և սպասարկման հնարավորությունները, կառույցի արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական կառուցակարգերը:

Հանդիպումից հետո հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ռուսական դատական մշակույթի ուշագրավ ներկայացում՝ ՌԴ Գերագույն դատարանի թանգարանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter