HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական համակարգի զարգացման, ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ: 

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի, այդ թվում՝ World Economic Forum-ի կրթական հարթակներին մասնակցելու մասին: Խոսվել է նաև այդ հարթակներն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի զարգացման օգտագործելու հնարավորությունների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter