Երևանի ջրային կառույցները նախապատրաստվում են վերագործարկման
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ կողմից սպասարկվող 22 շատրվանն ու 8 ջրավազանը նախապատրաստվում են վերագործարկման:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքներ: Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել