
Երևանի բնակիչը գողության փորձ է կատարել Արցախի Ծաղկաձոր գյուղում
Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Շ. Ասրիյանը (ծնված 1943թ.) Արցախի ոստիկանության ՔՀ վարչությունում հաղորդում է տվել, որ մարտի 20-ին ներկայանալով Շուշիի շրջանի Տասը Վերստ (Ծաղկաձոր) գյուղում գտնվող իր առանձնատուն, տան բակում հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով փորձում էր գողանալ սառնարաններից երկուսի էլեկտրական շարժիչները, հովացման սարքավորումները և ալյումինե թիթիղները, սակայն հանդիպելով տանտիրոջը հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի բնակիչ (1977թ. ծնված) Վ. Խաչատրյանը։ Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության ՔՀ վարչությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել