Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել