«Հայացք». նոր մտահոգություններ բանկերում
Նոր անձնագրերի անցնելու առաջիկա փոփոխությունները նոր մտահոգություններ են առաջացրել բանկային համակարգում: Գաղտնիք չէ, որ ֆինանսական այս կառույցները քաղաքացիների, ավելի կոնկրետ նրանց անձնագրերի հետ ամենաշատը գործ ունեցող կառույցներից են: Վարկառուներին ճանաչելու, նրանց վարկունակությունը գնահատելու համար բանկերն առաջին հերթին հիմնվում են նրանց և նրանց համավարկառուների անձնագրային տվյալների վրա:
«Հիմա, երբ անձնագրերը պետք է փոխարինվեն նոր սերիա ու համարներ ունեցող կենսաչափական քարտերով կամ նոր անձնագրերով, փաստորեն մեզ մոտ ինչ խնդիր ասես կարող է ծագել՝ սկսած անձի նույնականացման հարցերից: Համակարգչային ծրագրերն ու բազաներն ամբողջապես հիմնված են գործող անձնագրերի տվյալների վրա»,- «Հայացք»-ի հետ զրույցում նշեցին հայաստանյան բանկերից մեկի աշխատակիցները:
Ըստ նրանց՝ բանկերի առջև ծագած այդ հարցերին դեռ հստակ պատասխան չկա: Բանկերն իրենք էլ դեռ իրենց ներքին ընթացակարգային հարցերը չեն հստակեցրել՝ հասկանալու, թե ինչ են անելու, ինչպես են աշխատելու սպասվելիք խառնաշփոթի պայմաններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել