HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿԳՄՍ նախարարի 100-օրյա գործունեության ամփոփումը

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, անդրադարձավ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված փոփոխություններին։

Տեղեկացրեց, որ վերանայման փուլում է կրթության, գիտության ոլորտների 2021-2025թթ․-ի ռազմավարությունը, որի աշխատանքները դադարեցվել էին պատերազմի պատճառով։

Գիտության ոլորտի վերաբերյալ նշեց, որ մշակվում է բարեփոխումների քարտեզ, որտեղ ներառվելու է ոլորտի զարգացման պլանի մշակում։ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նպատակով հայտարարվել է 4 մրցույթ, 760 հայտ է ներկայացվել»,- հավելեց նախարարը։

Ամփոփվել է նաև Արցախի հետ համագործակցության 2021թ․ ծրագիրը։

Աշխատանքային գործունեության ընթացքում նախադպրոցական ոլորտում հաստատվել է այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելներ և ներդրման կարգը նախադպրոցական ծառայություն չունեցող համայնքներում այլընտրանքային կարգ ապահովելու համար։ Գնահատվել են նախադպրոցական հաստատության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը։ Հանրակրթության ոլորտում փոփոխություններ են տեղի ունեցել դպրոցների տնօրենների ընտրության կարգում և կանոնադրությունում, 3000-ից քիչ բնակիչ ունեցող համայնքում ստեղծվելու է միասնական խորհուրդ։

2021-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բարձր լեռնային կամ սահմանամերձ համայնքներ մասնագետների գործուղման կարգը, գործուղման մեկնող ուսուցիչներին ներկայացրել են ավելի լավ պայմաններ։ Նախարարի գործունեության ընթացքում հաստատվել է սեփական նախաձեռնությամբ ուսուցիչների ատեստավորման համակարգի ներդրման ծրագիրը, որը հնարավորություն կտա ուսուցիչների աշխատավարձը հասցնել երկրում առկա միջին աշխատավարձի։

Մշակութային կյանքի մասին խոսելով՝ նախարարը նշեց, որ մշակվում է Արցախի մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ծրագիր։

Նախատեսվում է ստեղծել Դաշտադեմ ամրոց, մայրաքաղաք Դվին պատմամշակութային արգելոցները, որոնց ստեղծման աշխատանքները դադարեցվել էին պատերազմի պատճառով։ Հոկտեմբերին նախատեսվում է  ստեղծել Արշակունիների դամբարան պատմամշակութային արգելոցը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը՝ ունեն գաղափար, որ Երեւան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, որոնց շենքերը գտնվում են Կենտրոնում, հանեն վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցեն քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը, նախարարը նշեց, որ բուհական կառույցներին վտանգ չի սպառնում։ «Կա գաղափար, խնդիրը դրեք մի խողմ, խնդիրը նոր քաղաքն է, նոր շենքերը, նոր կոմունիկացիան, խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է, ձևն արտաքինն է, բովանդակությունը՝ կրթությունը, մենք չենք կարող նկուղային պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել»,- նշեց նախարարը։ Նախարարի խոսքով՝ սոցցանցերում պտտվող լուսանկարը, որտեղ վիրտուալ փոփոխության է ենթարկվել ԵՊՀ-ի շենքը՝ դառնալով առևտրի սրահ, անհարգալից վերաբերմունք է պետականության նկատմամբ։ Անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիային՝ նախարարը նշեց, որ ԳԱԱ-ն չի լուծարվելու, շենքերին վտանգ չի սպառնում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter