
«Մա ջան, լաց չեղնիս, հերոս տղա ունիս դու»
Քրիստինե Դիլանյանի որդին՝ Գագիկը, օրացույց էր խնդրել բանակում վերջին 100 օրը հաշվելու համար։ Երբ պատերազմը սկսվեց, Գագիկի զորացրվելուն մնացել էր 94 օր։ Գագիկ Դիլանյանը ծառայում էր Արցախում՝ Մատաղիսում։
Թեժ մարտական գործողությունների սկզբում Գագիկը վիրավորվել է ուսից, բայց չի լքել դիրքը։ Մի քանի օր անց՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 6-ին, մարտական հանձնարարություն իրականացնելիս զոհվել է ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից։
Գագիկ Դիլանյանն ընտանիքի միակ որդին է: Մայրը պատմում է, որ Գագիկը բնավորությամբ հանգիստ և աշխատասեր է, օգնել է ընտանիքին դեռ դպրոցում սովորելիս, աշխատել է հացի փռում։
Դիլանյանների ընտանիքն ապրում է Գյումրիում, վարձով բնակարանում։ Տան միակ աշխատողը Գագիկի հայրն է՝ զոդող է, մայրը չի աշխատում, իսկ փոքր քույրը դպրոցական է։
«Հետքը» զրուցել է Գագիկի մոր հետ։ Մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել