
Հակոբ Արշակյանին կփոխարինի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Կառավարության՝ ապրիլի 1-ի որոշմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Նա կստանձնի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթեց Հայկ Չոբանյանին:
«Ըստ էության, զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, և դա բավական բարդ աշխատանք է, որն արվել է բավական լավ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Չոբանյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի փետրվարի 6-ից։ Իսկ Հակոբ Արշակյանը երեկ՝ մարտի 31-ին հրաժարական ներկայացրեց իր եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել