HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բուհ ընդունվելու համար դիմորդները պետք է ընտրեն մեկ հաստատություն և մեկ մասնագիտություն

Կառավարության ապրիլի 1-ի որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը վերանայվել է:

Ընդունելությունը կկատարվի 2 փուլով: Առաջին փուլում դիմորդը կընտրի մեկ բուհ ու կոնկրետ մեկ մասնագիտություն, կլրացնի հայտը: Հայտարարագրումը կլինի էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, կհայտարարվի արդյունքը և թափուր մնացած տեղերի քանակն՝ ըստ համատասխան մասնագիտությունների և բուհերի:

Ըստ նախագծի՝ առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: 

«Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում է իր հանձնած քննությունների փաթեթը: Երկրորդ փուլով մրցույթում կհաղթի գումարային առավել բալ ստացած դիմորդը»,- հայտնեց ԿԳՄՍ նախարարը:

Այս տարի քննությունները կլինեն 2-ից ոչ ավելի: 

Նախագծով սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար՝ զորացրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության համար կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter