HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բուհերում անվճար ուսուցման 2918 տեղ է նախատեսվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021/2022 ուստարվա ընդունելության համար նախատեսում է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: Կառավարությունը ապրիլի 1-ի նիստում հավանություն տվեց նախարարության ներկայացրած նախագծին։

Բուհերին առաջարկվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: 350 տեղ նախատեսվում է հատկացնել Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար:

Միջպետական համաձայնագրի շրջանակներում, ինչպես և նախորդ տարի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

Հաշվի առնելով պետության հռչակած առաջնահերթությունները և աշխատաշուկայի առաջանցիկ միտումները ու մարդկային կապիտալի պոտենցիալը՝ բակալավրի կրթական ծրագրի համար նախատեսվող տեղերի շուրջ 56%-ը հատկացվել է բնական և տեխնիկական գիտություններին:

Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն՝ ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների, կբաշխվեն՝ հիմք ընդունելով բուհի ներկայացրած հայտը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter