HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կաջակցի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունողներին

Կառավարությունը պետական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 1-ի նիստում:

Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է  առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

Միջոցառումից օգտվելու համար գործատուն դիմումը պետք է ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։

Հայաստանում զինծառայության հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter