HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական պաշտոն զբաղեցնողներին և նրանց ընտանիքի անդամներին սոցփաթեթով լրացուցիչ ծառայություններ կտրամադրվեն

Պետական պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց ընտանիքի անմիջական անդամներն այսուհետ կկարողանան սոցիալական փաթեթի շրջանակում օգտվել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից։

Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում հավանություն է տվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին՝ սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։

Գործող օրենքով՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։ Ըստ այդմ, նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Նախագիծն օրենքի ուժ կստանա Ազգային ժողովում ընդունվելու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter