HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը քննարկել են արդիականացման աշխատանքները

Հայկական Ատոմային էներգիայի կայանում տեղի է ունեցել կայանի ղեկավարության աշխատանքային հանդիպումը «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերության ներկայացուցիչների հետ` գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտական հետազոտական ինստիտուտը («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ):

«Ռոսատոմ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերլուծեցին կայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնք կանցկացվեն Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ընթացքում: Կայանը կանգնեցվելու է 141 օրով և ՊՆՎ-2021 շրջանակներում կանցկացվեն նախագծի առանցքային միջոցառումները՝ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը և ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիակնացումը։ Նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ստուգումներ կանցկացնի կայանում և որոշում կկայացնի մինչև 2026 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու լիցենզիա տրամադրելու մասին:

Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ը, որը «Ռոսատոմ» պետկորպորցիայի էլեկտրակաէներգետիկական ստորաբաժանման մաս է: «Այս տարի կայանում անցկացվելու են ԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացման եզրափակիչ աշխատանքները: Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կստանա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին:

Բացի այդ, թրծաթողումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և Հայաստանի ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո ևս», - ասաց «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը: Ռեակտորի թրծաթողումը կատարում են բոլոր ԱԷԿ-ում, որտեղ երկարաձգվում է էներգաբլոկների շահագործման ժամկետը: Թրծաթողումն իրականացվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ВВЭР-440 տիպի ռեակտորների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter