HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ընտրակեղծարարների ֆանտազիան

Ընտրակեղծարարների ֆանտազիան սահմաններ չի ճանաչում: «Հրապարակին» հայտնի է դարձել, որ ընտրական մի նոր տեխնոլոգիա են հորինել, որը պատրաստվում են առաջիկայում օգտագործել:

Ինչպես գիտեք` քվեի դիմաց վճարողները միամիտ չեն եւ գիտեն, որ քվեախցիկում երբ մարդը մնում է մենակ, կարող է քվեարկել ոչ թե հրահանգի համաձայն, այլ այնպես, ինչպես խիղճն է թելադրում, ուստի հնուց ի վեր որոշ կաշառատուներ քվեի դիմաց փող տալու պայման էին դնում, որ քվեարկողն իր հեռախոսով լուսանկարի քվեարկած թերթիկը` որպես ապացույց, եւ միայն ներկայացնելուց հետո ստանա իր հասանելիք փողը:

Հիմա ընտրողները այս, թվում է, անհաղթահարելի խոչընդոտը հաղթահարելու ձեւ էլ են մտածել: Փոքրիկ սեւ թելի կտոր են հետները տանում քվեախցիկ, այն տեղադրում են քվեաթերթիկի վրա, լուսանկարում, ապա նոր քվեարկում: Ասում են՝ այս եղանակը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի թեկնածուից փող կորզել` երկու լուսանկար անելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter