Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին, ժամը 18.00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ապրիլի 3-ին՝ ժամը 11.00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել