HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բնության վերածնունդը մարմնավորող ամենահին կրոնական և ազգային տոներից մեկը թող նոր և երջանիկ տարվա սկիզբն ազդարարի: Թող այն նոր ծնունդների, գաղափարների, հաջողության և ձեռքբերումների տարի լինի:

Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել միասին դիմակայել բազմաթիվ փորձությունների և ամեն անգամ հաղթանակած դուրս գալ այդ դժվարություններից: Այսօր ևս, շարունակելով հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամության ավանդույթը, միասնաբար անցնում ենք մարտահրավերների մի ժամանակաշրջան՝ պայքարելով հանուն մեր ընդհանուր հայրենիքի լուսավոր ապագայի կերտման:

Թող բոլորիս տներն այլևս լցվեն սիրով, համերաշխությամբ և ջերմությամբ:

Շնորհավոր Հաբ-Նիսան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter