HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողների:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են Հանրապետության նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ նախագահն իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում աջակցի դրանց լուծմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել աջակցելու համար: «Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանք դա զգան և հասկանան, որ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը»,- նշված է կայքում:

Մեկնաբանություններ (2)

Անուշ Պետրոսյան
Խնդրում ենք մեր զինվորներին ովքեր անցան էս չարաբաստիկ պատերազմի միջով և մինչև հիմա նույնիսկ արձակուրդ չեն եկել և ծառայում են Արցախում, 44 օրը գոնե հաշվեն ամեն օրը 2օր ,զինվորները ունեն հանգստի ,բժշկի հոգեբանական և իհարկե ծնողի խնամքի կարիք
Արմեն Պետրոսյան
Խնդրում եմ մեր պատերազմ տեսած երեխաների ժամկետային զինծառայությունը կրճատել վեց ամսով,այդ երեխաները մահվան աչքերին նայելով այսոր կենդանի են մնացել և հոգեբանական խնդիրներ ունեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter