HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Բեգլարյանի քավորությամբ

«ՉԻ» տեղեկություններով, շաբաթ օրը` ապրիլի 7-ին, ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքում գտնվող բոլոր դպրոցների տնօրեններին հավաքել է մի տեղ` նրանց հորդորելով ընտրել իր թեկնածուներին:

Գագիկ Բեգլարյանը հանդիպմանը մենակ չի ներկայացել, վերջինիս հետ են եղել թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածու Ռուբեն Սադոյանը եւ թիվ 10-ում մեծամասնականով առաջադրված Գարեգին Նուշիկյանը: Դպրոցի տնօրենների հետ հանդիպմանը հիմնականում խոսել է Բեգլարյանը` ներկայացնելով թեկնածուների արժանիքները:

Ի դեպ` երեկ էլ Էրեբունի համայնքի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին` առանց տարիքային սահմանափակման, հրահանգված է եղել ներկա գտնվել Սասունցի Դավիթ հրապարակում տեղի ունենալիք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Բոլոր դպրոցների մոտ երեկ տեղակայված էին ավտոբուսներ, որոնցով դպրոցի կոլեկտիվներն ու դպրոցականները տեղափոխվում էին «դեպքի վայր»:

Կարծում ենք` այսքանից հետո Արմեն Աշոտյանը պարզապես կփորձի լռել եւ վերջ տալ իր այն ցինիկ հայտարարություններին, որ կրթօջախները ապաքաղաքական հաստատություններ են, եւ իրենք թույլ չեն տալու, որ դրանք ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ:

Ինչ վերաբերվում է հայոց ուսուցիչներին եւ առհասարակ դպրոցում աշխատող մարդկանց, ապա մեկ անգամ եւս ամրագրենք` ապագա չունի այն սերունդը, որին կրթող մարդը պարզապես ձեռքի խաղալիք է դարձել թաղային հեղինակությունների եւ կրիմինալ տարրերի համար: Օգտագործված ուսուցչի կերպարը վտանգավոր է մատաղ սերնդի դաստիարակության համար, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, եւ ուրեմն` բոլոր ապացույցներն ավելորդ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter