HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

Ապրիլի 1-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը: 

Որպես համագործակցության գերակա ուղղություններ՝ շեշտվեցին առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները: 

Կողմերը բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվեց երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter