HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter