HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը ուշադրություն են դարձրել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտագության հեռանկարների ընդհանուր ըմբռնման զարգացման ու «ռազմավարական գործընկերության ոգու հիման վրա հարցերի լուծման վրա»։

Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը հաստատել են իրենց պատրաստակամությունը ԱՄՆ-ի և Թորքիայի միջև առավել սերտ համագործակցության ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ AFP-ի և Anadolu գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter