Գետի հունը վերականգնվել է
Նախօրեին՝ ժամը 11:20-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում համանուն գետի վարարման հետևանքով ջուրը դուրս է եկել հունից և լցվում է բնակելի տարածքներ:
Դեպքի վայր է մեկնել Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղի կամրջի տակ առաջացել է սառցակուտակում, ջուրը դուրս է եկել հունից և լցվել Նաիրի Հախվերդյանին պատկանող տարածք:
«Գյուղացիների և փրկարարների համատեղ ուժերով կամրջի տակ կուտակված սառցաբեկորները մաքրվել են, գետի հունը` վերականգնվել»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել