HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց Օնիկ Գասպարյանի գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու

Նիկոլ Փաշինյանի փաստաբանը միջնորդել է Օնիկ Գասպարյանի գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու: Վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մհեր Պետրոսյանի, այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որում քննարկման առարկա դարձավ բացառապես ներկայացված միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  վիճարկելով իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը:

Հայցվորը նաև խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել և ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա, հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, և դատարանն այս մասով միջնորդությունը բավարարել է:

Փաշինյանի ներկայացուցիչն այսօր դատարանում նշեց, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի բեկանման հնարավորությունը, ասաց, որ թեև հետագայում կայացվելիք դատական ակտով չի բացառվում աշխատանքային իրավունքների վերականգնում, սակայն դա չի ենթադրում պաշտոնում վերականգնում, հետևաբար հայցի ապահովման միջոցը վերացնելը չի հանգեցնելու հետագայում կայացվելիք դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն: Իսկ սա այն հանգամանքն է, որը դատարանը դրել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու հիմքում:

Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ փաստացի պատասխանողը հայտարարում է, որ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը չի կատարվելու, դիտարկեց, որ հայցի ապահովման վերացման միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք, նոր փաստ կամ տեղեկություն չի դրվել, որը հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը կայացնելիս դատարանին հայտնի չի եղել: Օրբելյանը նաև նշեց, որ փաստացի պատասխանող կողմը այժմ միջնորդությամբ վիճարկում է նույն դատարանի կողմից կայացված որոշում:

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարեց ավարտված և նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կողմերին կտրամադրվի գրավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter