HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջիկայում AstraZeneca-ի նոր չափաբաժին ձեռք կբերվի. քննարկում պատվաստանյութի վերաբերյալ

«Առողջապահության նախարարությունը երկար ժամանակ աշխատում էր պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ և միացել է Covax facility հարթակին, որն ինքն է առաջարկում պատվաստանյութերը: Մենք անգամ չգիտեինք՝ ինչ պատվաստանյութ պետք է առաջարկվի: Ի սկզբանե առաջարկվել էր Pfizer պատվաստանյութը, սակայն, ելնելով որոշ սահմանափակումներից, հնարավոր չի եղել պատվաստանյութը ձեռք բերել, քանի որ այն պահանջում էր մինչև -70 ջերմաստիճանի պահման պայմաններ, ինչը Հայաստանը չուներ»,- Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Անդրադառնալով AstraZeneca-ին՝ նա նշեց, որ այն առաջարկվել էր Covax facility-ի կողմից, որով պետք է սկսվեն պատվաստումները.

«Ինչ վերաբերում է խնդրահարույց լինելուն, ապա ասեմ, որ Եվրոպական դեղագործական միջազգային կազմակերպությունը բազմիցս ասել է, որ նշված պատվաստանյութը որևէ խնդիր չունի»,- հավելեց Ռոմելլա Աբովյանը:

Պնդմանը, թե Covax facility-ն պարտադրել է AstraZeneca-ի պատվաստանյութը գնել՝ Աբովյանը հայտնեց, որ որևէ պարտադրողական գործընթաց չկա, Covax facility-ի առաքելությունն է առաջարկել երկրներին պատվաստանյութեր, և երկրները, ելնելով իրավիճակից և հնարավորությունից, ձեռք են բերում այդ պատվաստանյութը.

«Մինչ AstraZeneca-ն ունեինք 2000 չափաբաժին Sputnik V պատվաստանյութ, պատվաստումները մեկնակեցին բուժաշխատողների և ռիսկի խմբի շրջանում, կողմնակի ազդեցության որևէ դեպք չի արձանագրվել: Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում AstraZeneca-ի բախշման ուղղությամբ»,-տեղեկացրեց մասնագետը։

Ըստ նրա՝ պատվաստանյութերի ամբողջ նպատակն աշխարհում մահերի և ծանր դեպքերի կանխարգելումն է: Պատվաստված անձը կարող է վարակ տարածել, սակայն չի ունենա ծանր ընթացք և չի մահանա: Յուրաքանչյուր պատվաստվող անձ կստանա անձնագիր.

«Մոտ ամիսներին սպասում ենք AstraZeneca-ի մյուս չափաբաժնին, կարող են լինել նաև այլ պատվաստանյութեր, այն ինչ կառաջարկվի, կքննարկվի նախարարության կողմից: Մենք չենք պատվաստելու 12 000 անձ 2 չափաբաժնով, պատվաստվելու են առաջին դեղաչափի ամբողջ չափաբաժնով ռիսկի բոլոր խմբերը: Ապագայում ստանալու ենք նաև երկրորդ դեղաչափի համար պատվաստանյութ, որպեսզի հնարավոր լինի ավելի լայն շրջանակ պատվաստել և գոնե ռիսկի խմբի շրջանում հիվանդության տարածումը կանախարգելել»,- նշեց Ռոմելլա Աբովյանը:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ հայտնեց, որ Եվրամիության երկրներում արդեն AstraZeneca-ի 18.5 մլն դեղաչափ է ներարկվել մարդկանց: Եվրամիության երկրներում AstraZeneca-ն երկրորդ ամենատարածված պատվաստանյութն է Pfizer-ից հետո:

«Մարտի 18-ին Եվրամիության անկախ կարգավորիչը հանդես եկավ հայտարարությամբ, որ AstraZeneca-ով պատվաստման օգուտներն անհամեմատ ավելի շատ են, քան հնարավոր չապացուցված ռիսկերը: Դրանից հետո դադարեցրած երկրների ճնշող մեծամասնությունը վերսկսեցին պատվաստումները, ևս 3 երկիր մի քիչ փոփոխեց պատվաստման չափանիշները»,- հայտնեց hանրային առողջության մասնագետը: 

Նրա խոսքով՝ հակապատվաստումային շարժումն առավել տարածված է սոցիալական ցանցերում, և ընդհանուր առմամբ, սոցցանցերը փոխել են ինֆորմացիայի տարածման և ընկալման գործընթացը:

Վերջինս իրազեկման աշխատանքներում առաջարկեց ներգրավվել հայտնի բլոգերների, այն մարդկանց, որոնք կարողանում են կարծիք ձևավորել և կատարել հանրային հաղորդակցման աշխատանք: 

Ռոբելլա Աբովյանն էլ հավելեց, որ իրազեկման աշխատանքներւմ հնարավորության դեպքում ներգրավվում են նաև հանրային անձինք, որոնք ունեն հեղինակություն, որպեսզի ավելի հեշտ հաղորդակցվեն բնակչության հետ:

«Կարծում եմ՝ չի էլ լինի ապացուցողական հիմք, որ AstraZenecaարդյունքում է եղել, օրինակ՝ Վրաստանում բուժքրոջ մահը»,- ասաց Աբովյանը և հիշեցրեց, որ հիվանդությունը կարող է շատ ժամանակ ընթանալ առանց ախտանշանների, անձը կարող է չիմանալ հիանդության մասին, և անցանկալի դեպքերը կարող են կապված լինել հենց վիրուսի, ոչ թե պատվաստանյութի հետ:

«Հասարակության մեջ կարծիքները շատ հակասական են: Կարծես թե ունենք երկու խումբ, որոնց մի մասը կողմ է, սպասում է պատվաստանյութին և կա վստահություն, և կա մի առանձին խումբ, որը կտրականապես դեմ է և նույնիսկ չունի պատրաստակամություն տեղկություն ստանալու: Պետք է ավելի շատ տեղեկացնել հասարակությունը, հատկապես ռիսկի խմբին»,- նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանը:

Վերջինիս խոսքով՝ իրավաբանորեն կան բոլոր հիմքերը, որպեսզի ցանկացած անձ բժշկական ցանկացած միջամտությունից առաջ անպայման տեղեկացվի, և տա իր համաձայնությունը: Ըստ Զոփունյանի՝ այս գործում շատ կարևոր կլինեն իրազեկման թերթիկները:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter