Ապրիլի 7-ին Երևանում սպասվում է մինչև 27 աստիճան տաքություն
Հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել