HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կրեմլը հերքել է Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին Բաքվի հայտարարությունները

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրիթռային համալիրները Լեռնային Ղարաբաղում 2020թ․ տեղի ուենցած պատերազմի ընթացքում չեն կիրառվել, և դա հաստատված է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Բաքվի այն հայտարարություններին, թե Շուշիում ականազերծման աշխատանքների ժամանակ «Իսկանդերի» հրթիռների մասեր են հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնել էր, թե ականազերծման աշխատանքների ընթացքում 2021թ․ մարտի 15-ին Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» համալիրի երկու պայթած հրթիռի մասեր, որոնք հայկական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում արձակել են Շուշիի վրա։ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հրապարկել էր նաև պայթած հրիթռների մասերի աշխարհագրական կոորդինատները, որոնք գտվում էին անմիջապես Շուշի քաղաքում։

«Որքան ես հասկանում եմ, դա նոր տեղեկություն է։ Ինձ հայտնի չէ՝ մեր զինվորականները այդ մասին զեկուցե՞լ են, թե՞ ոչ։ Այդ ամենի վերաբերյալ տիրապետու՞մ են որևէ կոնկրետ ինֆորմացիայի։ Դա ավելի շատ նրանց լիազորությունն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցե՞լ են են ադրբեջանական կողմի այն հաղորդագրությունների մասին, թե ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնաբերվել են ռուսական «Իսկանդերի» հրթիռների բեկորներ։

***

Հիշեցնենք, որ հայկական զինված ուժերի կողմից «Իսկանդերի» կիրառման մասին լուրերը սկսեցին տարածվել պատերազմի ավարտից անմիջապես հետո։ 2020 թվականին նոյեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, թե հայկական զինված ուժերը իսկապես կիրառել են «Իսկանդեր», սակայն թե որ ուղղությամբ և ինչ թիրախների վրա, Մովսես Հակոբյանը չէր ցանկացել նշել։

2021 թվականի փետրվարի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գործող իշխանություններին մեղադրեց «Իսկանդերը» ուշ կիրառելու մեջ։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայկական զինված ուժերը «Իսկանդեր» կիրառել են պատերազմի վերջին օրերին՝ Շուշիի ուղղությամբ։

2021 թվականի փետրվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 1in.am-ին տված հարցազրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, բառացիորեն ասաց հետևյալը․

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Փաշինյանի այս խոսքերից հետո գործին խառնվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ փետրվարի 25-ին հայտարարելով, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում «Իսկանդեր» համալիրներ չեն կիրառվել։

Մարտի 1-ին էլ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների կիրառման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- նշել էր Մանե Գևորգյանը:

Լուսանկարը՝ Сергей Карпухин / ТАСС

Մեկնաբանություններ (1)

Vahe Ohanian
How could they have fired them when Putin holds the keys to their launch buttons?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter