HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ազգային պաշտպանական համալսարանի պրոֆոսորադասախոսական խումբը՝ ՊՆ- ում

Հայաստանի Հանրապետության ռազմակրթական բարեփոխումներին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցության շրջանակներում նախօրեին Երևանում էր ԱՄՆ ազգային պաշտպանական համալսարանի պրոֆոսորադասախոսական խումբը: Այցի հիմնական նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկվելիք Առաջնորդություն և Ռազմական էթիկա առարկաների դասավանդման հարցում խորհրդատվության տրամադրումը:

ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած կլոր սեղան-քննարկումները կրում էին կարծիքների փոխանակման բնույթ և ուղղված էին ռազմական էթիկայի դերի ու նշանակության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ու կարգապահության ամրապնդման հարցերում դրա գործառնական կիրառման տեսանկյուններին:
Ամերիկյան խորհրդատվական խումբն Առաջնորդության և Ռազմական էթիկայի շուրջ բազմաբովանդակ քննարկումներ է անցկացրել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացված հանդիպումները միտված են եղել սպայական կադրերի դարբնոցում այդ առարկաների դասավանդման մեթոդաբանության քննարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter