Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է մարտի 31-ին։ Նա 81 տարեկան էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել