HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի հետ առաջիկա հակամարտության մասին լուրերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր հակամարտության մասին լուրերը Կիևի հերթական հորինվածքն է։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը հետաքրքրված չէ Ուկրաինայի հետ որևէ հակամարտության մեջ, առավել ևս ռազմական»,- ընդգծել է դիվանագետը։ 

Ըստ նրա՝ այդպիսի հայտարարություններով ուկրաինական իշխանությունները սեփական բնակչությանը փորձում են շեղել ներքին խնդիրներից, որոնց թվում են նաև «իշխող կուսակցության հեղինակության անկման» հետ կապված խնդիրները։

Ռուդենկոն հույս է հայտնել, որ հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների զարգացման բացասական սցենարից։ «Մենք հույս ունենք, որ Ուկրաինան խելամտություն կցուցաբերի և կխուսափի այնպիսի քայլերից, որոնք հրահրում են հակամարտության»,- նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, նախարար Անդրեյ Տարանի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի բանակցություններից հետո, հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կաջակցի՝ «ռուսական ագրեսիայի էսկալացիայի պարագայում»։ Ամերիկյան կողմն էլ իր հաղորդագրության մեջ հաստատել է Ուկրաինայի ռազմական պոտենցիալի ամրապնդմանն իր հավատարմությունը և հիշեցրել, որ 2015 թվականին ԱՄՆ-ն Կիևին հատկացրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ անվտանգության ոլորտում գնումների և պաշտպանական քաղաքականության բարեփոխման համար։  

Պաշտոնական Կիևը և արևմտյան երկրները ռուսական իշխանություններին բազմիցս մեղադրել են Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ։ 2015 թվականի հունվարին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր հայտարարություն, որտեղ Ռուսաստանը բնորոշվում էր որպես «ագրեսոր պետություն»։ Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ չի հանդիսանում ներուկրաինական հակամարտության կողմ։

Լուսանկարը՝ EPA / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter